Քաղաքականություն

Թրամփը հանդես է եկել նոր սպառնալից հայտարարությամբ

Ofelya
Թրամփը հանդես է եկել նոր սպառնալից հայտարարությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները՝ եվրոպացի դաշնակիցների վրա ճնշում բանեցնելու և նրանց ներգրավելու նպատակով Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովող հնարավոր կոալիցիային։ Այդ մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։


Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում էր մատակարարումների հնարավոր դադարեցմանը PURL մեխանիզմի շրջանակում։ Սա Ուկրաինայի համար սպառազինության ձեռքբերման ծրագիր է, որը ֆինանսավորվում է եվրոպական երկրներից։ Աղբյուրների պնդմամբ՝ այդ տարբերակը դիտարկվել է որպես ճնշման միջոց՝ եվրոպական մայրաքաղաքների դիրքորոշումը փոխելու համար։


Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը նաև առաջարկել էր ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել՝ նեղուցի բացումն ապահովելու համար։ Սակայն եվրոպական մի շարք երկրներ սկզբնական փուլում մերժել են այդ պահանջը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից