Քաղաքականություն

Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով

Ofelya
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով

«Ռոսատոմը» այս շաբաթ նախատեսում է ավարտել Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների վերջնական տարհանումը։ Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։


Նրա խոսքով՝ ավելի քան 200 աշխատակից պետք է լքեն կայանը և տեղափոխվեն Հայաստան։ Տարհանումը իրականացվում է անվտանգության նկատառումներից ելնելով։


Միևնույն ժամանակ, «Ռոսատոմը» ամբողջությամբ չի դադարեցնի իր ներկայությունը կայանում։ Ըստ Լիխաչովի՝ տեղում կմնան շուրջ 50 կամավորներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտի մասնագետներ։


Նա նշել է, որ աշխատանքները կշարունակվեն սահմանափակ կազմով՝ պահպանելով անհրաժեշտ վերահսկողությունն ու անվտանգությունը կայանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից