Քաղաքականություն

ԱՄՆ-ն արտաքսում է Իրանցի գեներալի ընտանիքին. Ռուբիո

Ofelya
ԱՄՆ-ն արտաքսում է Իրանցի գեներալի ընտանիքին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ազգականները ձերբակալվել են և ներկայում գտնվում են ամերիկյան ներգաղթի ծառայությունների հսկողության տակ։


Նրա պնդմամբ՝ խոսքը վերաբերում է Համիդե Սուլեյմանի Աֆշարին և նրա դստերը, որոնք մինչ վերջերս ունեցել են «գրին քարտ» և բնակվել ԱՄՆ-ում։ 


Ռուբիոն նշել է, որ նրանք ապրել են բարեկեցիկ պայմաններում՝ ունենալով օրինական մշտական բնակության կարգավիճակ։


Պետքարտուղարը հայտարարել է, որ որոշում է կայացրել զրկել նրանց այդ կարգավիճակից։ Արդյունքում՝ նրանք փոխանցվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությանը (ICE) և պահվում են կալանքի տակ։


Ըստ ներկայացված տեղեկության՝ ներկայումս իրականացվում են ընթացակարգեր նրանց ԱՄՆ-ից արտաքսելու համար։ Այլ մանրամասներ կամ հավելյալ պարզաբանումներ պաշտոնապես չեն ներկայացվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից