Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․
«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։
ՀՀ Կառավարության 2021–2026 թվականների գործունեության ծրագիր՝ ընդունված 2021 թվականի օգոստոսի 24–ին, Ազգային ժողովում
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,
Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
2026–2031 թվականների առանցքային անելիքները
1. Խաղաղության ինստիտուցիոնալացում
2. Կրթությունը՝ ռազմավարությունների ռազմավարություն
3. Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն
4. Արտաքին անվտանգություն
5.Պարենային անվտանգություն
6.Էներգետիկ անվտանգություն
7.Ներքին անվտանգություն
8.Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը
9.Կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, թվայնացում, տեխնոլոգիաներ
10.Արժեքահեն հանրություն
11.Մշակույթի և սպորտի տնտեսականացում
12.Առողջ ապրելակերպ
13.Սոցիալական համերաշխության
14.Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը
15.Ջուրն ուրախության և երջանկության համոզիչ սիմվոլներից է
16.Գյուղատնտեսություն
17.Հայաստանի գյուղերը
18.Վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությունը
19.Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է, որ պետական և համայնքային մարմինները չխոչընդոտեն անհատի, կազմակերպությունների ստեղծարար և լեգիտիմ գործունեությանը և անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար:
20.Գիտությունը պետք է զարգանա ոչ միայն հիմնարար ուղղությամբ, այլև պետք է ստեղծի կիրառական գործիքներ հանրային և պետական կյանքը, տնտեսությունը և կրթությունը, տեխնոլոգիաների օգտագործումն առավել արդյունավետ դարձնելու համար՝ հանուն հանրային բարեկեցության և զարգացման։ Գիտությունը զարգացման մշտական ուղեկից և խթան պետք է լինի։ 2026-2031 թվականների ընթացքում գիտության ֆինանսավորումը կաճի և կհասնի ՀՆԱ 1 %-ի։
21.Տնտեսական զարգացումը՝ պետական շահ
Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացման արդյունքում են ձևավորվում այն ֆինանսական միջոցները, որոնցով կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ամրացված շրջաններ, վճարվում կենսաթոշակներ և այլ սոցիալական նպաստներ, իրականացվում առողջության ապահովագրության համար անհրաժեշտ ծախսեր, իրականացվում հասարակական կարգի պաշտպանություն, ֆինանսավորվում գիտությունը, դիվանագիտական ծառայությունը, բանակը և պետական կյանքի բոլոր ոլորտները։
Առավել մանրամասն՝ վարչապետի պաշտոնական էջում: