Քաղաքականություն

Հայտին է՝ ինչ են քննարկել Լավրովն ու Արաղչին

Ofelya
Հայտին է՝ ինչ են քննարկել Լավրովն ու Արաղչին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:


Նշվում է, որ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։ Ռուսական կողմը հույս է հայտնել մի շարք երկրների կողմից Իրանի շուրջ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի հաջողության վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման նպատակով։


Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի կողմից վերջնագրերի լեզվից հրաժարվելը և իրավիճակը բանակցությունների դաշտ վերադարձնելը կնպաստի այդ ջանքերին։


Նախարարները նաև կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել ճգնաժամի կարգավորման առկա հնարավորությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում, և առաջ տանել քաղաքական ու դիվանագիտական ջանքերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից