Քաղաքականություն Կարևոր

Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի

Ofelya
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Նա այդ մասին ասել է ՌԴ «Առաջին ալիք»-ի եթերում։


«Այժմ Եվրամիության երկրների հետ ավիացիոն հաղորդակցություն չկա, նշանակում է, որ մենք Հայաստանի հետ ավիացիոն հաղորդակցություն չենք ունենա», - ընդգծել է նա:


Ռուս պաշտոնյան նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ քաղաքական նման ընտրության արդյունքում։ Նրա խոսքով՝ այս հարցում կարևոր է հանրության իրազեկվածությունը։


Միաժամանակ Օվերչուկը հավելել է, որ դեռևս հստակ չէ, թե Հայաստանի համար ինչ արդյունքներ կարող է ունենալ Եվրամիությանը միանալը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250