Հասարակություն
ԲԷՑ-ում մոտ 160 աշխատակից կկրճատվի, ատոմակայանում էլ չարաշահումներ կան․ Էներգետիկայի նախարար
Gohar Vardanyan
539 դիտում
ԲԷՑ-ում մինչև 160 աշխատակից կկրճատվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ ակտիվ աշխատանքներ են իրականացվում պաշտոնանկությունների հետ կապված:
«Երկու օր առաջ ընտրություն է եղել և ընտրվել է նոր տնօրեն, այսօր կներկայացնենք: Շուտով կհաստատենք նաև ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 100-160 աշխատակիցների կրճատում, որոնք կարելի է ասել՝ այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնական գործունեությամբ: Հազար հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ: Անհասկանալի է՝ եթե ունենք ազատ հաստիքներ, ինչո՞ւ են արտահաստիքային աշխատող պահում»,- ասաց Բաղրամյանը:
Անդրադառնալով ատոմակայանին վերաբերող խնդիրներին՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ այստեղ այժմ ուսումնասիրություններ են գնում: Այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, վերաբերում են ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին: Խոսքը 33 մլն դրամ չարաշահման մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
Gohar Vardanyan
1 րոպե
1,505
Ցույցեր․Թբիլիսիում գլխավոր տոնածառի տեղադրման համար «տեղ չկա»
Gohar Vardanyan
669
Ձյուն, մառախուղ․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
659
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
Gohar Vardanyan
639
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
1
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
88
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439