Քաղաքականություն
Պատգամավորները համառորեն չեն գալիս Աժ․Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի
Gohar Vardanyan
386 դիտում
Ազգային ժողովի նիստն այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ նիստը չի կայանում՝ քվորում չլինելու պատճառով։
Հիշեցնենք, որ օրակարգում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստորեն, Հարությունյանը, ում մեղադրում են, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բնորոշում, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն գործարքն իրականացնելու համար, դեռևս անձեռնմխելի կմնա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,549
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Gohar Vardanyan
1,068
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
3
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
84
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
52
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
135