Քաղաքականություն
Մեր ուղին շարունակվելու է․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,041 դիտում
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագախ Արփինե Հովհաննիսյան։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միեւնույն է ինձ աջակցություն ցույց տվեցիք։ Դա ավելի քան պարտավորեցնող է։
Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։
Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Gohar Vardanyan
1 րոպե
3,235
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
1 րոպե
120
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
81
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
165
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
87