Քաղաքականություն
14 միլիոն դոլար կաշառք վերցրած «Բուլկի Արամը» Հայաստանում չէ․ Հրապարակ
Gohar Vardanyan
480 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․ Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:
Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաև դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռևս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է և նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուց էր գնում և բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։
Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաև Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, և բացառու՞մ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ, ուստիև՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաև Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։
Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին և Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է Սուրեն Ավագյանին, նա վաղուց «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլևս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
1 րոպե
134
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
85
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
171
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
95