Քաղաքականություն
ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին․ Մոդեստ Կոլերով
Gohar Vardanyan
1 րոպե
742 դիտում
«ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ: Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն: Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ռուսական կողմը հապաղում շնորհավորել իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար: Մեր դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքել է՝ ասելով՝ այո՛, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ:
Ռուս փորձագետն ասել է, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ: Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է. երբ շնորհավորանքները կարող են ուշանալ: Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակն ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն:
«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը»,- գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կուբայի պատասխանը` Թրամփի սպառնալիքներին
1 րոպե
70
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
53
Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
1 րոպե
151
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
90