Հասարակություն
Իոաննիսյանն անվստահություն է հայտնել Արտակ Զեյնալյանին
Gohar Vardanyan
1 րոպե
450 դիտում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում իր անվստահությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին.
«Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե ՀՀԿ-ն?):
Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց! Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո:
Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը», – գրել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ ռազմավարության լինկը տեղադրված է առաջին քոմենթում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Ղազախստանում ծեծկռտուքը հրահրել են ադրբեջանցիները․ Նոր մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
986
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Gohar Vardanyan
1 րոպե
945
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
616
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
171
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
95
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
150