Պատահարներ

Մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. տեղում մահացել է

Gohar Vardanyan 467 դիտում
Մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. տեղում մահացել է
Երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մնացականյանը իր վարած Kavasaki մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին,այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մնացականյանը մոտոցիկլով կողաշրջվել է և տեղում մահացել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայեղները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250