Հասարակություն
Հայաստանում նկատվում է H1N1 վիրուսի աճ․432 երեխայի թույլ չեն տրվել հաճախել դպրոց․Վանյան
Gohar Vardanyan
721 դիտում
Այնպես չէ, որ Հայաստանում այս վիրուսը չկար ու պետք էր սահմանները փակել, որ այն չներթափանցի Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ հավելելով, որ այս տարի H1N1 վիրուսի A տիպն է 90 տոկոսով շրջանառվում
«Ներկա պահին 1251 անձ դիմել է պոլիկլինիկա, 693 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում, 103 շտապ օգնության կանչ է գրանցվել», -ասաց նա։
Վանյանն ասաց, որ նկատվում է վիրուսի աճ։
«Հայաստանում 432 երեխայի թույլ չի տրվել, որ հաճախեն դպրոց կամ մանկապարտեզ», - ասաց Ա. Վանյանը։
Նրա խոսքով՝ մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում սահմանված նորմից ցածր ջերմաստիճան են նկատել և, հիմնականում, մարզերում է նկատվել խնդիրը։
«Մտածում ենք գրիպը հիվանդություն չէ, ասում են՝ գրիպ եմ, բայց կգնամ աշխատանքի, սա է վարակի հիմնական տարածումը, կան խոցելի խմբեր, որոնք ունեն խռոնիկ հիվանդություններ, այսինքն՝ գրիպը նպաստելու է, ու շատ արագ կարող է բերել մահվան։ Մենք ասում ենք՝ խռոնիկ հիվանդներ՝ պատվաստվե՛ք», - հորդորեց Արտավազդ Վանյանը՝ խնդրելով, որ մարդիկ պատվաստվեն ու զերծ մնան բարդություններից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Gohar Vardanyan
773
Մհերը, պատմելով հանցանքի դետալները, էմոցիա գրեթե չի արտահայում․Ռուբեն Մելիքյան
Gohar Vardanyan
751
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
580
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
90
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
145