Հասարակություն
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,334 դիտում
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com-ը: Նշվում է, որ 2006 թ.-ի օգոստոսի 4-ից Ն. Հարությունյանը աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղում, իսկ 2014 թ.-ի սեպտեմբերից զբաղեցրել է մասնաճյուղի գործառնական բաժնի պետի պաշտոնը: 2016 թ.-ի հունիսից մինչև 2017 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղի տարածքից դուրս՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում տեղակայված բանկոմատի և 2017 թ.-ի փետվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղակայված բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս՝ մաս-մաս յուրացրել է խոշոր չափի գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 42 մլն 316 հազար դրամ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Փաստի առթիվ 2017թ.-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունը դիմել է դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու Ն. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ում տեղափոխել են Աբովյանի կանանց գաղութ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1,318
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Gohar Vardanyan
1 րոպե
1,225
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
580
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
90
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
145