Պատահարներ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Gohar Vardanyan 355 դիտում
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։ Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250