Պատահարներ
Արցախում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք
Gohar Vardanyan
1 րոպե
295 դիտում
ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝
Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
3-ը՝ հիվանդությունից,
1-ը՝ ականի պայթյունից,
1-ը՝ սպանության հետևանքով,
3-ը դժբախտ պատահարից,
6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
10-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ դժբախտ պատահարներից:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:
Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:
Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը:
2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.
23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
4-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ ականի պայթյունից,
3-ը՝ սպանության հետևանքով,
4-ը՝ դժբախտ պատահարից,
4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ:
2017թ. ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետևյալ պատճառներով.
1-ը՝ սպանության հետևանքով,
5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
12-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարներից:
Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,068
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները բերմա են ենթարկում Արտյոմ Կանեւսկոյին
Gohar Vardanyan
1 րոպե
1,109
Սպանություն «Սիլ Ինշուրանս-ի գրասենյակում
Gohar Vardanyan
1 րոպե
1,109
Հայաստանում H1N1-ից եւս մեկ մարդ է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
780
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,771
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355