Պատահարներ

Ճանապարհները Հայաստանում․ Տրանսպորտի նախարարությունը զգուշացնում է

Gohar Vardanyan 324 դիտում
Ճանապարհները Հայաստանում․ Տրանսպորտի նախարարությունը զգուշացնում է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի, Գորիսի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250