Պատահարներ
Դանակահարություն, կրակոցներ Կարբի համայնքում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
Gohar Vardanyan
417 դիտում
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել են նաև մահակներ, կտրող-ծակող գործիք։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունն առաջացել է ավտոմեքենան արագ վարելու պատճառով. համագյուղացին վարորդին նախ՝ դիտողություն է արել արագ վարելու համար, ապա՝ շշով հարվածել նրա ավտոմեքենային։ Առաջացած վիճաբանությանը միջամտել են կողմերի ընկերները, որը վերածվել է ծեծկռտուքի, դանակահարության, ակոսափող ինքնաձիգից արձակվել կրակոցների։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 6 անձ, որոնցից 2-ը՝ ծանր, 2-ը՝ միջին ծանրության, 2-ը՝ թեթև։
Քննությամբ պարզվել է մասնակիցները շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, հայտնաբերվել և առգրավվել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից 5-ը Կարբիի բնակիչ են, 1-ը՝ Երևանի։
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր մարմնական վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի 33-ամյա բնակչին՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի դանակահարելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության, ևս 3 հոգու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,068
Սպանություն «Սիլ Ինշուրանս-ի գրասենյակում
Gohar Vardanyan
1 րոպե
1,109
Հայաստանում H1N1-ից եւս մեկ մարդ է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
780
Ողբերգական ավտովթարՙ Կոտայքում. 3 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Gohar Vardanyan
723
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,770
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355