Պատահարներ

Վրաստանում H1N1 վիրուսից 10 ամսական երեխա է մահացել

Gohar Vardanyan 1 րոպե 398 դիտում
Վրաստանում H1N1 վիրուսից 10 ամսական երեխա է մահացել
Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել։ Այդ մասին հաղորդում է apsny.ge կայքը: Երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն հանգամանքը, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն է: Վրաստանը «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կարող են ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին տրամադրվում է անվճար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250