Այլ
1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը դիմել է վերաքննիչ դատարան. իրավունքները «ոտնհարավե՞լ են»
Lilit A.
1 րոպե
514 դիտում
Հեղափոխության օրերին, իսկ ավելի ստույգ ապրիլի 23-ին բոլորս ենք հիշում Սարալանջի հայտնի վթարը, որի ժամանակ առանց պետհամարանիշի «Օպելե մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենսե մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև մեկ տարեկան եւ 3 ամսական Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպելե մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։ Ամբողջ երկիրն էր փնտրում այդ վարորդին, ով միայն օրեր անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Արդեն դեկտեմբերի 4-ին մահացած երեխայի մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը ՖԲ էջում պիտի հայտներ, որ վթարի մեղավոր 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, ով դատապարտված էր 4 տարի ազատազրկման, ազատ է արձակվել համաներմամբ: Տաթևիկ Սեկոյանը նաեւ հայտնել էր,որ Գյուլումյանի փաստաբան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ժամանակ իր ճառի ընթացքում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի՝ և նույնիսկ երեխային կորցրած ծնողների հասցեին, բացի իր պաշտպանյալից: Բայց այս պատմությունը կարծես թե վերջ չունի: Հիմա էլ Սեկոյան ընտանիքը պաշտոնական նամակներ է ստացել, որ Սարգիս Գյուլումյանը վերաքննիչ դատարան է դիմել, որովհետեւ առաջին ատյանի դատարանը խախտել է նրա իրավունքները ու գրավով բաց չի թողել։ Երեխա կորցրած Սեկոյան ընտանիքը վրդովված է. «6-7 ամիս նստել ա... երեխու կյանք ա խլել, մարդ ա սպանել ու 6 ամիս նստել ա, թե բա դիտավորյալ հանցանք չի!!! Հիմա տեսնաս ինչ կասեն "ոչինչ, որ չպատժվեց օրենքով աստված իրան կպատժի" ասողները... էս արդեն նագլոստ էլ չի, չգիտեմ ինչ ա ու ինչպես պետք ա էդ "մարդուն" անվանել»,-այսօր իր ՖԲ էջում գրել է Տաթևիկ Սեկոյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Թավշյա հունվար 2019». Գագիկ Սուրենյան
Lilit A.
1,159
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
Lilit A.
432
Սայաթ-Նովա գյուղը հրաժարվել է պարգևավճարից. այն տրամադրվում է մանկապարտեզին
Lilit A.
1 րոպե
437
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է բակի երեխաների հետ
Lilit A.
386
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
168
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240