Այլ

Մերկասառույց, ձյուն և բուք․ Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Gohar Vardanyan 157 դիտում
Մերկասառույց, ձյուն և բուք․ Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250