Պատահարներ
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Gohar Vardanyan
1,620 դիտում
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին: Այս մասին հակտնում է shamshyan com-ը։
Ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կան վիրավորներ:
Լրատվամիջոցի փեխանցմամբ` Արտաշատի ոստիկանները պարզել են, որ 2 անծանոթ անձինք հարձակվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Սահակ Սահակյանի, 30-ամյա Արմեն Վասիլյանի և 22-ամյա Արամ Հարությունյանի վրա: Արդեն այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ «գլխի գանգուղեղային-սալջարդ վերքով, զույգ ծնկան հոդերի քերծվածք, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հոդերի սալջարդ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել ծեծվածներից Ա. Վասիլյանը:
Արտաշատի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը այնուհետև «Մոլորակ» ռեստորանային համալիրից շարունակվել է Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում: Մինչ փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուշեղ Հովհաննիսյանի կողմից նյութեր կնախապատրաստվեին, Արտաշատի ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձանց հետ ծեծկռտուքին մասնակցել են Արտաշատ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Արամ Գևորգյանն ու 27-ամյա Գարիկ Հարությունյանը, ովքեր ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանոթյան Արտաշատի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Gohar Vardanyan
2,501
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,353
Մահացել է ռուս ռեփեր Դեցլը
Gohar Vardanyan
1 րոպե
1,324
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,775
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355