Այլ
Օրհնե՞րգ, թե անհիմն հիմն. Դանիել Երաժիշտ
Gohar Vardanyan
356 դիտում
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդվարդ Միրզոյանը իր հուշերում ՖԱՐՍ է համարում «Մեր հայրենիք» երգը որպես Հայաստանի Օրհներգ հաստատելը: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել էր, որ կկազմվի հատուկ հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա քննարկում կանցկացվի Գերագույն Խորհրդում: Սակայն չկատարելով իր խոստումը, օրհներգի հարցը անսպասելիորեն դրվեց Խորհրդի նիստին: Ահա այսպես է Միրզոյանը նկարագրում այդ «դեպքը». «Բաբաջանյան-Հարությունյանի օրհներգի ձայնագրությունը ունկնդրեցին ու չքննարկեցին՝ մեռելային լռություն էր: Իսկ «Մեր հայրենիքը» երգը սկսելուն պես, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, և ականատեսներն ասում են, որ դրա նախաձեռնողը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով առաջինը ոտքի կանգնելով, մյուսներին օրինակ տվեց» (Эдвард Мирзоян, Фрагменты, Ереван, 2005, стр. 202):
Ինչպես տեսնում ենք, «Մեր հայրենիք» օրհներգը մեկ-երկու ոչ մասնագետի քմահաճույքով դարձավ մեր հանրապետության հիմնը, ավելի ստույգ՝ «ԱՆՀԻՄՆ ՀԻՄՆ»: Այժմ բուռն քննարկումներ են գնում վերականգնելու Արամ Խաչատրյանի հիմնը: Սա այլևս ո'չ ճաշակի, ո'չ զուտ երաժշտական, ո'չ էլ կուսկացական հարց է, այլ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ: Ճիշտ կլինի «սար ու ձոր» չընկնել, այլ վերականգնել ոտնահարված արդարությունը, ինչպես փորձում են մյուս բնագավառներում նախկին իշխանությունների գործած կամայականությունների հետևանքներից ձերբազատվել: Չէ՞ որ մինչ այդ օրինազանցությունը, տարիներ շարունակ Հայաստանի ՕՐԻՆԱԿԱՆ Օրհներգը Խաչատրյանի հիմնն էր: Խաչատրյանի Օրհներգը ծնվել է 2-րդ աշխարհամարտի թեժ օրերին (1944 թ.), երբ կոմպոզիտորը խիստ մտահոգված էր հայ ժողովրդի ապագա ճակատագրով, և... «ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈ'Ց ԵԼԱՆԵՐ»՝ ահա այսպես ժայքեց Խաչատրյանի Օրհներգը: Նույն թնդանոթների որոտընդոստ դղրդյունի ներքո ծնվել է նաև Շոստակովիչի «Լենինգրադյան սիմֆոնիան», որի ամերիկյան պրեմիերայից հետո այսպես է արձագանքել մամուլը. «ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐՆ ՈՒՆԻ ՆՄԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՈՒՆ, ԱՆՀԱՂԹ Է»: Նույնը կարելի է ասել Արամ Խաչատրյանի Օրհներգի վերաբերյալ: ՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ Է, ԵՎ ՎԵՐՋ»:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Բաբայանի մեքենայի վրա կալանք է դրվել. այն կհանվի աճուրդի. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1,434
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն
Gohar Vardanyan
500
Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան. Լիլիթ Մակունց
Gohar Vardanyan
317
Ջերմաստիճանը կբարձրանա
Gohar Vardanyan
247
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240