Այլ
Հայաստանում խաբեությամբ հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան
Gohar Vardanyan
300 դիտում
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan Times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:
Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:
Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:
Նմանատիպ հոդվածներ
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան
Gohar Vardanyan
300
ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Gohar Vardanyan
253
Գոռ Երիցյանը տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը
Gohar Vardanyan
238
Արտակարգ դեպք. տղամարդը «հրազենային վիրավորում»-ով հիվանդանոցում է. կասկածյալը դպրոցի զինղեկն է
Gohar Vardanyan
1 րոպե
433
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240