Այլ
«Եվրո-բուտկա» են տեղադրում Սանահինի գավիթում
Gohar Vardanyan
518 դիտում
«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով»։
Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել եւ լուսանկար տեղադրել Յաշա Սոլոմոնյանը:
«Խնդրեմ։ Սանահնի գավթում «եվրո-բուտկա» են տեղադրում։
Լավ, ավելի քաղաքակիրթ, հեշտ ու արդար չի՞ լինի վանքի տարածք մուտքը դարձնել վճարովի, քան նման ռաբիս ու փնթի բաներ անել։
Ամեն դեպքում էս զազրելիության հեղինակներին զգուշացնում եմ, որ մենք գալիս ենք...
Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է, ամեն մեկինն, ում սիրտը դրա համար ցավում է ու ով դրա արժեքը խորապես հասկանում է»։
Օգտատերը հրավիրել է բոլոր պատկան մարմինների եւ պատասխանատուների ուշադրությունը: Հուսով ենք, որ հնարավորինս արագ «եվրո-բուտկա» ասվածը կապամոնտաժվի:
Հիշեցնենք, որ Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին:
Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
Gohar Vardanyan
575
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
334
Ձյուն, մերկասառույց, փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
274
Լարսը բաց է. Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Gohar Vardanyan
229
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
165
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240