Հասարակություն

Բացառում եմ, որ գրացված աշխատողների 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ. Պապոյան

Gohar Vardanyan 397 դիտում
Բացառում եմ,  որ գրացված աշխատողների 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ. Պապոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, թե ինչպես է ստացվել, որ ստվերից օրինական դաշտ մտած 35 հազար աշխատողների 1000 դրամները չեն արտացոլվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում: Tert. am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ թերևս կամ տեխնիկական խնդիր է, կամ ինֆորմացիայի սխալ տիրապետում: «Բացառում եմ, որ գրացված աշխատողների վճարված 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ, ես ուղղակի դա բացառում եմ: Իհարկե, հարցի հասցեատերը ես չեմ, պետք է ճշտել, բայց եթե այնտեղ ինչ-որ տեխնիկական հարցեր չկան, մնացած մասով ես ուղղակի բացառում եմ»,-ասաց նա: Դիտարկմանը, թե գուցե ստվերից դուրս գալու մասին հայտարարությունները մի փոքր չափազանցվա՞ծ են եղել, Պապոյանը պատասխանեց. «Միանշանակ է, որ գրացված աշխատողների քանակը ավելացել է, և՛ հայտարարվել է դրա մասին, և՛ կառավարությունը հրապարակել է: Այստեղ կամ ինֆորմացիայի պակասի խնդիր կա, կամ որևէ տեխնիկական հարց, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»: Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը՝ 35 հազար աշխատողների՝ ստվերից օրինական դաշտ մտնելու մասին, չի արտացոլվում հիմնադրամում: Նա ենթադրել էր՝ կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250