Հասարակություն
Մարիամ Փաշինյանը` Բրյուսել կատարած այցի և իր 20-ամյակը նշելու շուրջ սկանդալների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
516 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բրյուսել կատարած այցին և պարզաբանել, թե ինչու է իր հոր՝ Նիկոլ Փաշինյանի գործնական այցի ընթացքում մեկնել Բրյուսել, նաև հարց հնչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի մասին.
«Այնպես չի եղել, որ ես ասել եմ ինձ տարեք Բրյուսել, ինձ համար իսկապես տարբերություն չկա, այս շրջանում մեր կյանքում այնպիսի վիճակ է, որ քաոսային է: Մեր ընտանիքում կա իրար հետ շփվելու խնդիր, ծնողներս անընդհատ աշխատում են, ես էլ»:
Նա նշել է, որ իր այցի համար վճարել են իրենք, և նա այլևս երբեք չի ցանկանա իր ծնողների հետ գնալ, քանի որ պաշտոնական միջավայրն իրեն ճնշում է:
Մարիամ Փաշինյանն ասել է, որ որևէ գնում այդ ժամանակ չի արվել:
Խոսելով իր 20 ամյակի շուրջ ծագած աղմուկի մասին, Փաշինյանի դուստրն ասել է. «Ասեմ, որ 16 տարեկանից ի վեր ծնունդս ընհանրապես չեմ նշել, քանի որ քննությունների շրջանում էի: Երեք տարի չեմ անցկացրել ծննդյանս տարեդարձը ո՛չ ծնողներիս, ո՛չ էլ ընկերներիս հետ: Կարծում եմ, որ Հայաստանում շատ ու շատ մարդիկ սիրում են նշել կլոր տարեդարձները: Նշելը իմ ցանկությունը չէր, ես ընդհանրապես մեծ ծնունդներ նշել չեմ սիրում՝ մայրիկս պնդեց: 2008 թ․-ին փոքր քրոջս՝ Շուշանի ծնունդը հուլիսին, երբ երկրում անելանելի վիճակ էր, մենք իր ծնունդը նշել ենք, և այդ նույն մարդիկ մոտ 100 հոգի ներկա են եղել»:
Նա նշել է, որ իր ծննդյան օրը պաշտոնյաներ չեն եղել և մարդիկ ընտրվել են ընկերության, մարդկային հարաբերությունների սկզբունքով:
Մարիամ Փաշինյանը ասել է, որ Տերյան փողոցը անգամ մեկ րոպե փակված չի եղել, դա սուտ է:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,169
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,350
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
887
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
893
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
544
5.0