Պատահարներ
Ավտոմեքենա է այրվում․ փրկարարները օգնության են հասել
Gohar Vardanyan
1 րոպե
316 դիտում
Մարտի 19-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հիվանդանոցի մոտակայքում (երկաթգծի մոտ) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցի տնակներից մեկի մոտակայքում կայանած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:47-ին:
Այրվել են ավտոմեքենայի սրահն ու խցիկը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Իսկ ժամը 14:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:34-ին:
Ամբողջությամբ այրվել է «BMW-318» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,379
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Gohar Vardanyan
1,230
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Gohar Vardanyan
3,126
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Աստրախանցի Հայկոյին
Gohar Vardanyan
1 րոպե
1,020
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
709
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,697
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351