Պատահարներ
Գլխի մասում հրազենային վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզում
Gohar Vardanyan
607 դիտում
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան՝ մահացած, և հրացանը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական և հետքաբանական։
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Gohar Vardanyan
4,748
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Gohar Vardanyan
1 րոպե
3,072
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,925
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
296
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
418
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
840