Պատահարներ
«Բարի Սամարացի» ընկերության միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշին. կան վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
379 դիտում
Այսօր ճանապարհի թերի կառուցման պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24.5 կ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, Ford Trnsit մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 40 մետր տապալել արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Ford-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դրանցից մեկը շպրտվել և բախվել է դեպի Երևան ընթացող MAN մակնիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, MAN-ի վարորդը նույնպես ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է կառավարել ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողը նաեւ հայտնում է, որ Ford Transit-ը պատկանում է «Բարի Սամարացի» ընկերությանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Gohar Vardanyan
1 րոպե
2,176
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Gohar Vardanyan
1 րոպե
1,078
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանիների պահպանման տարածքում անգղները շան լեշ են ուտում
Gohar Vardanyan
1 րոպե
710
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
312
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
430
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843