Պատահարներ
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Gohar Vardanyan
1 րոպե
1,078 դիտում
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի 35 DP 830 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավոր՝ BMW-ի վարորդը եղել է երիտասարդ աղջիկ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,593
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Gohar Vardanyan
1 րոպե
2,176
Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
966
Կրակոցներ Երևանում. ՊՆ հրամանատար է հոսպիտալացվել. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
529
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
772
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,901
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,508
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359