Պատահարներ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
Ապրիլի 6-ին, ժամը 22:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Ս.-ն և ուղևոր Ս.Մ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ Է.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ս.Մ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ա.Ս.-ին (ծնված 1996 թ.) և Հ.Մ.-ին (ծնված 1996 թ.), ովքեր հոսպիտալացվել են Վեդու ԲԿ: Վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ մոտեցրել ավտոքարշակին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
2,212
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Gohar Vardanyan
1 րոպե
2,176
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն Փարիզում
Gohar Vardanyan
1 րոպե
717
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
312
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
430
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843