Պատահարներ
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
2,211 դիտում
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 21/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա վենդինգային ապարատին (սրճեփ սարք):
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Երկու ավտոմեքենաների վարորդները ևս հոսպիտալացվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավոտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,592
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Gohar Vardanyan
1,166
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Վթար Բաղրամյան պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
1,133
Վիճաբանություն- ծեծկռտուք նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ․ Shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
831
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
760
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,852
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,506
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
357