Պատահարներ
Աղբատարը բախվել է ծառին, տապալել բետոնե սյունը. երթևեկությունը դադարեցվել է այդ հատվածում
Gohar Vardanyan
1 րոպե
357 դիտում
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ ժամանակավորապես փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետևանքով երթևեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը;
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,595
Ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
758
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել
Gohar Vardanyan
674
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
Gohar Vardanyan
4,515
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
946
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
327
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
443
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848