Պատահարներ

Նեպալում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին. կան զոհեր

Gohar Vardanyan 1 րոպե 362 դիտում
Նեպալում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին. կան զոհեր
Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախվել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։ Վթարի պատճառների մասին չի հաղորդում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250