Պատահարներ

Երիտաասարդ տղան մահակով հարվածել է միկրոավտոբուսին, վարորդին պատճառելով մարմնական վնաս

Gohar Vardanyan 1 րոպե 359 դիտում
Երիտաասարդ տղան մահակով հարվածել է միկրոավտոբուսին, վարորդին պատճառելով  մարմնական վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 24-ամյա բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, 1995 թվականին ծնված երիտասարդը, նպատակ ունենալով պատժել իր վարած մեքենայի ընթացքը խոչընդոտող միկրոավտոբուսի վարորդին, մոտեցել է երթուղային միկրոավտոբուսին եւ ոտքով հարվածել միկրոավտոբուսի աջակողմյա դռանը: Այնուհետեւ հանցավոր գործողությունները ավարտին հասցնելու նպատակով իր մեքենայի սրահից վերցրել է սառը զենք չհանդիսացող ՊՌ-Տ տեսակի ռետինե մահակը, հարվածել միկրոավտոբուսի դռան կողային ապակուն, որի հետեւանքով ապակու բեկորները թափվել են վարորդի վրա՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250