Պատահարներ
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Gohar Vardanyan
1 րոպե
2,287 դիտում
Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վանդալիզմ է իրականացրել բնության նկատմամբ: Այս մասին ահազանգ է ստացել Shamshyan. com- ը:
Լրատվականի հետ զրույցում Նարեկ գյուղի բնակչուհի, 58-ամյա Վարսենիկ Վարդանյանը արցունքն աչքերին խեղդվելով, ասել է. «23 տարի է ՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այս տարածքը անքուն գիշերներ անցկացնելով՝ խնամել եմ: Տարածքը ամբողջովին ամայի էր և մշակել եմ, մրգատու ծառեր եմ տնկել, այդ թվում՝ խնձորենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, ընկուզենի, տանձենի ու 2-3 օրերի ընացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական հատուկ սղոցներով: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, ինչ աստիճանի ատի բնությունը ու ինչ աստիճանի նախանձ լինի գյուղացու նկատմամբ, որ ծառերի սպանդ իրականացնի: Գյուղապետ Գարուշ Հակոբյանը էնպիսի հրճվանքով է էս ծառերը կտրել տվել, որ այլ խոսքեր չես կարողանում գտնել: Թուրքը, որ քուրք էր, հայերին կոտորելուց բնությանը ձեռք չէր տալիս, որովհետև գիտեր, էդ բնությունը իրենց կյանք է տալու, իրենք էդ բնության հաշվին են ապրելու, բայց էս մեր գյուղապետը թուրքին էլ տվեց անցավ: Չգիտենք՝ ում դիմենք, մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է: Ճիշտ է՝ գոհ ենք, մեր ռեգիոնի ոստիկանապետը, երբ իմացել է էս զարհուրելի հանցագործության մասին, արդեն ոստիկաններ է ուղարկել գյուղ, ովքեր սկսել են զբաղվել այս հանցագործության բացահայտմամբ: Խնդրում ենք պարոն Փաշինյանին, պարոն Օսիպյանին, որ մեր միջից հանեն մեր միջի տականքին, իսկ տականքը գյուղապետն է, ով 15 տարուց ավելի է՝ տզրուկի նման ծծում է մեր արյունը»:
Մի քանի գյուղացիներ էլ լրատվականի հետ զրույցում հավելել են. «Հիմա չենք ուզում կամեռայի առաջ խոսենք, որ պետք լինի ոչ միայն կխոսենք, այլ նաև մեր կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման փողոց կփակենք: Գյուղապետը լոլո է կարդում, թե մարզադաշտ եմ կառուցում: Տո այ խելոք, որտեղ ես տեսել բնության հաշվին, բարձր լարման հոսանքալարերի պայմաններում մարզադաշտ կառուցեն: Էս երևի ուզում է էրեխեքը, որ ֆուտբոլ խաղան՝ հոսանքահարվեն: Էս պահին հրաժարվում ենք կտրուկ միջոցների դիմելուց, քանի որ վստահ ենք, որ վարչապետն ու ոստիկանության պետը բնության նկատմամբ վանդալիզմ իրականացրած գյուղապետին պատասխանատվության կենթարկեն: Ցավում ենք նաև, որ մեր վայ գյուղապետը էս 250-300 առողջ ծառերի սպանդը իրականացրել է մարզպետի թույտվությամբ: Համենայն դեպս գյուղապետը ասել է, որ մարզպետը տեղյակ է: Դե, եթե մարզպետը տեղյակ է, որ գյուղում առողջ ծառերի սպանդ են իրականացնում, ուրեմն էդ մարզպետը լրիվ կոկորդիլոսի ուղեղ ունի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Gohar Vardanyan
1 րոպե
758
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը
Gohar Vardanyan
1 րոպե
664
Նոր պայթյուն` Շրի Լանկայում
Gohar Vardanyan
1 րոպե
616
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Gohar Vardanyan
1 րոպե
503
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
429
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794