Պատահարներ
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Gohar Vardanyan
1 րոպե
503 դիտում
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ դառնալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Քննչական վարչությանը։
Երեխաների դիակները հայտնաբերել են նոյեմբերի 16–ին «Պոդվորիե» ԲԲԸ–ի ֆերմայի բնակելի տարածքում։ Քննական տվյալներով` 2018 թվականի նոյեմբերի 16–ին 27–ամյա կինը, որն ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվել է Վորոնեժի մարզ, տնից գնացել է ու մենակ թողել երեխաներին։ Այդ սենյակում վառարան է եղել, որի կրակից այրվել է սպիտակեղենը։ Աղջիկները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով։
Մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ երկու անձանց մահ պատճառելու հոդվածով։ Մարզի դատախազության տվյալներով` բնակելի տարածքում ինքնաշեն վառարան է դրված եղել։
Աղջիկների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք 2018 թվականի ապրիլին են Ռուսաստան մեկնել ու միգրացիոն հաշվառման կանգնել։
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
1 րոպե
2,346
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Gohar Vardanyan
1 րոպե
2,286
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Gohar Vardanyan
1 րոպե
758
Սոցիալական ծառայությունների մասնագետը կաշառք է ստացել և անմիջապես բերման ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
395
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
138
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
246
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
791
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,984