Պատահարներ
Կրակոցներ Երևան-Էջմիածին ճանապարհին
Gohar Vardanyan
1 րոպե
341 դիտում
Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը` ժամը 17.30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նշված 2 ավտոմեքենան, վարորդները ու 3 ուղևոր:
Անձնական խուզարկությամբ «ԿԻԱ»-ի վարորդի մոտ հայտնաբերվել է 1 կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով, և նրա տվյալներով օդամղիչ զենքի հաշվառման քարտ: Նա հայտարարել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ թույլտվության վկայականում նշված օդամղիչ զենքը գտնվում է իրեն պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որի միջից Երևան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
1 րոպե
2,347
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Gohar Vardanyan
1 րոպե
2,287
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Gohar Vardanyan
1 րոպե
758
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Gohar Vardanyan
1 րոպե
505
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,006
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
352
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
470
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
857