Պատահարներ

Երևան-Սևան ճանապարհից Range Rover-ը տանելու դեպքով 1 անձ ձերբակալվել է

WRed 802 դիտում
Երևան-Սևան ճանապարհից Range Rover-ը տանելու դեպքով 1 անձ ձերբակալվել է

Մեկ քաղաքացի ձերբակալվել է դեպքի վայրից՝ Երևան-Սևան ճանապարհից մեքենան տանելու կասկածանքով։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

 

Հիշեցնենք,որ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրը վերահսկվում էր ոստիկանության ծառայողների կողմից: Պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրեց դեպքի վայրից՝ չենթարկվելով ոստիկանի պահանջին։

 

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեքենան վերադարձվել է դեպքի վայր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250