Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարադոննան արտասվել է նոր ակումբի գլխավոր մարզչի պաշտոն ստանձնելիս
WRed
1 րոպե
423 դիտում
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեպտեմբերի 9-ին ներկայացվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է BBC-ն:
Ակումբի ստադիոնում երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել արգենտինական ֆուտբոլի լեգենդին, որը չի կարողացել զսպել արցունքները:
58-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Արգենտինայի առաջնության հինգ տուրից հետո «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 1 միավորով վերջին տեղում է՝ 24-րդ։
Նշենք, որ այս ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։
Մարադոնան այս տարվա հունիսին հեռացել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
316
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
436
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
612
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,158
5.0