Հասարակություն

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը Արսեն Թորոսյանի հսկողության ներքո է

WRed 1 րոպե 237 դիտում
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը  Արսեն Թորոսյանի հսկողության ներքո է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ չհայտնեց ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:

 

«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասաց Թորոսյանը:

 

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության ներքո է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250