Հասարակություն

Դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ. ԵՊՀ ռեկտոր

WRed 1 րոպե 233 դիտում
Դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով դպրոցում Հայոց լեզուն և Հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաներ չեն:

 

«Ես հարց տվեցի՝ ինչո՞ւ չեք ուզում օրենքի ուժով դպրոցում պարտադրել այդ առարկաները, նրանք զարմացան: Մի քիչ տարօրինակ է օրենքի ուժով որևէ հիմնարկում, որ ըստ օրենքի՝ պետք է լինի ինքնավար, պարտադրել ինչ-որ կրթական ծրագրեր: Ես գտնում եմ՝ արժե, որ այդ առարկաները բուհերում անցնեն, բայց «երբ» և «ինչպես»-ը քննարկման առարկա է»,- նշեց նա:

 

Ռեկտորը կարծում է, որ այդ առարկաները ցանկալի է անցնել 3-րդ, 4 -րդ կուրսերում, քանի որ ավագ դպրոցում դասավանդվում են, և անհրաժեշտ է մի երկու տարի ընդմիջում տալ, մարդը հասունանա, նոր անցնեն այդ առարկաները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250