Քաղաքականություն

Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխուժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան

Mariam Z. 1 րոպե 135 դիտում
Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխուժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան

Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխուժումները, ինչը և մենք ապացուցեցինք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագիրը։


«Մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի ներդրումը և իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, երբ երկիրը ամբողջությամբ աշխատելու է պաշտպանության համար․ պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը։ Քաղաքացիները հստակ կունենան վերաբաշխումներ և կաշխատեն հանուն երկրի պաշտպանության»,- ասել է Թաթոյանը՝ նշելով, թե սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնելու ու գնան բանակ։


«Բոլորը հստակ իմանալու են իրենց դերը, այլ ոչ թե զբաղվելու են ինքնագործունեությամբ»,- ընդգծել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250