Հասարակություն

Տարոն-Ավիան որոշել է դադարեցնել գործունեությունը

WRed 1 րոպե 221 դիտում
Տարոն-Ավիան որոշել է դադարեցնել գործունեությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դադարեցվել է Տարոն-Ավիա ընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը:

«Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ’ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250