Հասարակություն

«Փաստ». Նոր նախագծով իշխանություններին անհաճո անձինք կարող են հայտնվել թիրախում

WRed 245 դիտում
«Փաստ». Նոր նախագծով իշխանություններին անհաճո անձինք կարող են հայտնվել թիրախում

«Փաստ» թերթը գրում է. 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

 

Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որն, ի դեպ, հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է: 

 

Մասնագետների հավաստմամբ՝ տեղեկատվության ոչ հրապարակային լինելն այս դեպքում խնդրահարույց է նաեւ հանրային վստահության առումով, քանի որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է հանրությունն իմանալու` օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, կամ՝ ի՞նչ տեղեկություններ են դրանք:

Օդում կախված է մնում նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլեւս պաշտպանվելու իրավունք չունի: 

 

Թերթի զրուցակիցը, ով պրոֆեսիոնալ ֆինանսիստ է եւ բանկային գործի գիտակ, նշել է, որ այս նախագծով կոպտորեն խախտվում է մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, եւ, ըստ էության, հակասահմանադրական օրենք է։ 

 

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է նաեւ, որ հիշյալ օրինագիծն ուղղակիորեն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը, իսկ եթե չկա սեփականության ինստիտուտ, նաեւ տնտեսություն չկա։ 

 

Տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում նաեւ այն առումով, որ այս օրինագծի ընդունումը կարող է ունենալ լուրջ քաղաքական հետեւանքներ, քանի որ թիրախում հիմնականում կարող են հայտնվել իշխանություններին անհաճո անձինք:

 Ի դեպ, կարծիք կա, որ մի շարք այլ հարցերի թվում նաեւ այս օրենքի ընդունման հակասահմանադրականությունը քողարկելու համար են իշխանությունները ցանկանում «գրավել» ՍԴ-ն:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250