Պատահարներ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երեխաների ապօրինի որդեգրման դեպքից. կա ձերբակալված

WRed 283 դիտում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երեխաների ապօրինի որդեգրման դեպքից. կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործի վերաբերյալ:

 

«ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250