Քաղաքականություն

Փաշինյանը բացատրեց, թե ինչու են դեմ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքականացնելու նախագծին

WRed 1 րոպե 257 դիտում
Փաշինյանը բացատրեց, թե ինչու են դեմ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքականացնելու նախագծին

Կառավարության ղեկավարն այսօր Ազգային ժողովում բացատրեց, թե ինչու են դեմ արտահայտվել ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր քաղաքական դարձնել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակության հետ խնդիր չունեն, համամիտ են, սակայն խնդիր են տեսնում իրավական տեսանկյունից։ Նա ասաց, որ եթե որոշեն քաղաքական դարձնել օրինակ ոստիկանության պետի ու տեղակալների պաշտոնները, ապա այդ պաշտոնի հասած ոստիկաններին զրկելու են զինվորական կոչումներից։

 

Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, քաղաքական թիմի ներկայացուցիչներին այդ պաշտոններին ներկայացնելիս ստիպված են լինելու նրանց գնդապետի ու գեներալի կոչումներ տալ։

 

Փաշինյանի խոսքով՝ այդպես էլ հնարավոր չի եղել լուծել այդ կոնֆլիկտը։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից