Քաղաքականություն

Իրավապահների նկարած անհաջող ֆիլմ և մոնտաժված ձայնագրություն. Մարիաննա Ղահրամանյան

Mariam Z. 1 րոպե 313 դիտում
Իրավապահների նկարած անհաջող ֆիլմ և մոնտաժված ձայնագրություն. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:


«Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի  խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։


«Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը  և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։


Ակնհայտ է, որ  այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է».- գրել է նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառքի դեպք է բացահայտվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250